▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զոհրապը քաղաքական թուրք էր՝ Թալեաթի հետ նարդի գլորելով, իրեն ու իր ժողովրդին տարավ ողջակիզման»

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

Մեծերի՞ մասին

Թումանյանը լավ մարդ էր, անգերազանցելի պոետ ու քաղաքական երեխա, որ կարծում էր, թե հայ-և-թուրք թշնամանքը զուտ «մի կաթիլ մեղր» է։

Չարենցը մոնումենտալ պոետ էր, վատ մարդ և քաղաքական կիսաթուրք, լևոնավանոյական հող հանձնող, ում համար ազգային հողահավաքն անիրական ու ծաղրելի նյութ էր, իսկ Բաշ Ապարանի հերոս Դրոն (կարդա՛ գեներալ Մանվելը)՝ բանդիտաց բանդիտ։

• Ընդհանրապես եթե մենք ուզում ենք իրակա՛ն ազգային ոգեփոխություն, ապա անցյալի ամեն ինչ վերաիմաստավորելու անխուսափելի հեղափոխական հրամայականը պետք է գիշեր ու զօր հանգիստ չտա մեզ, որպեսզի կարողանանք թացը չորից զատել ու նոր ընթացք տալ քաղաքական հայության հավերժական ճանապարհին։

• Չկան հավերժական ու անառարկելի մեծություններ, անառարկելի միակ մեծությունը հավերժական Հայաստանն է և հանուն վերջինիս՝ իրենց կյանքն ի սպաս դնող խոնարհ հերոսները։

Հ․Գ․ Գրիգոր Զոհրապի մասին խոսելն ավելորդ է․ քաղաքական թուրք, որ, Թալեաթի հետ նարդի գլորելով, ինքն իրեն ու իր ժողովրդին տարավ ողջակիզման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more