▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 1-ից ֆրանսիական բացառիկ գինիներն առաջին անգամ Հայաստանում կարելի է փորձել միայն Ժան Պոլ-ում

 

 

 

 

 

 

 

Դեկտեմբերի 1-ից  Արամի 42/1  հասցեում գործող Ժան Պոլ սրճարանն այսուհետև ներկայանալու է նոր ձևաչափով: Այս մասին Asekose.am-ին հայտնեց Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահ Արթուր Ավետյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Ժան Պոլ-ն, ֆրանսիական ընկերության հետ համագործակցելով,  առավել մասնագիտանալու է գինիների մեջ և  այդ ամենն արվելու իր հիմնած «Ավետյան» ընկերության հետ համատեղ:

««Ավետյան» ընկերությունը Ժան Պոլ-ում ներկայացնելու է ֆրանսիական գինիներ, որոնց մեծ մասը Հայաստանում առաջին անգամ է լինելու: Ժան Պոլ-ում արդեն իսկ կան գինիներ, որոնք միայն այնտեղ կարելի է համտեսել: Նշեմ, որ բացման արարողությանը ողջույնի խոսքով տեսանյութով հանդես է գալու Ֆրանսիայի լավագույն գինեգործներից մեկը` Վինսենթ Լարոպպեն: Բացի դրանից, դեկտեմբերի 1-ին կայանալիք միջոցառմանը հրավիրել ենք Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին, ինչպես նաև մամուլի, այլ բնագավառների ներկայացուցիչների...»:

Արթուր Ավետյանի խոսքով` Ժան Պոլ-ը հավակնում է դառնալ Երևանի լավագույն գինետներից մեկը, որը ֆրանսիական ուղղվածություն է ունենալու: Միաժամանակ, Ժան Պոլը շարունակելու է մնալ նաև արվեստի յուրօրինակ կենտրոն:

«Ժան Պոլը հավատարիմ է մնալու իր ավանդույթներին, սակայն փորձելու է ավելի ընդլայնել դրանք: Որպես արվեստի կենտրոն` չի բացառվում, որ հետագայում հնարավոր է սրճարանի համագործակցությունը ֆրանսիացի արվեստագետների հետ»:

Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահ Արթուր Ավետյանն անդրադարձավ նաև «Ավետյան» ընկերությանը:

««Ավետյան» ընկերությունն արդեն երեք տարի է, ինչ հիմնադրել եմ: Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահը լինելուց բացի` Ֆրանսիայի գինեգործների միության անդամ եմ: Նշեմ, որ ««Ավետյան» ընկերությունը ֆրանսիական խմիչքների ներկայացուցիչն է  Հայաստանում և Ռուսաստանում: Նպատակ ունենք ընդլայնելու մեր գործունեությունը, այդ թվում` նաև ԱՄՆ-ում:  Մեր ընկերությունը  զբաղվում է նաև հայկական գինին  ֆրանսիական շուկա ներմուծելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ արդեն բավական աշխատանքներ են արվել: Չենք ցանկանում այդքանով սահմանափակվել, շուտով ֆրանսիական շուկայում ներկայացնելու ենք նաև հայկական պահածոն»:

Խոսելով հայկական գինիների` Ֆրանսիայում գրանցած հաջողության մասին, Արթուր Ավետյանը նշեց հետևյալը.

«Պետք է փաստել, որ  կազմակերպել էինք հատուկ օրեր, որոնց ժամանակ ֆրանսիացի դեգուստատորները փորձել էին հայկական գինին  և բավական մեծ հավանության են արժանացրել այն:  Բացի դրանից` կան գինու մասնագիտացված  խանութներ, որոնք ցանկանում են աշխատել մեզ հետ»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին