▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները վատ են

 

«Չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, իսկ այն, որ 1994 թվականից հետո առաջին անգամ ադրբեջանական կողմն օգտագործեց հրետանային կայաններ, ոչ թե սահմանապահ դիրքերի, այլև բնակիչների ուղղությամբ, կարող եմ ասել, որ պայմանավորված է մի շարք գործոններով: Օրինակ՝ չի բացառվում, որ Ադրբեջանի ներսում քաղաքական վիճակի ուժեղացումն է:
Շատ հնարավոր է, որ մոտակա ժամանակներում տեղի ունենա ադրբեջանական տարադրամի արդեն կրկնակի դևալվացիա, որովհետև փաստացի այս տարվա ընթացքում Ադրբեջանում ֆինանսատնտեսական վիճակը շատ վատ է: Ադրբեջանը հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան: Տնտեսական իրավիճակի լարվածության առումով Իլհամ Ալիևը կարող է գնալ ինչ-որ էսկալացիայի՝ փորձելով դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:
Եվ երրորդ՝ չեմ բացառում, որ Արևմուտքի կողմից ուժեղացող քննադատությունը, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատացումը ստեղծում են հոգեբանական պարանոյա, որը նույնպես կարող է ազդել շփման գծի հետ կապված որոշումներ ընդունելու վրա»:
Շատ հնարավոր է, որ մոտակա ժամանակներում տեղի ունենա ադրբեջանական տարադրամի արդեն կրկնակի դևալվացիա, որովհետև փաստացի այս տարվա ընթացքում Ադրբեջանում ֆինանսատնտեսական իրավիճակն ավելի  վատ է, քան ասենք Ռուսաստանում:  Ադրբեջանը հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան: Տնտեսական իրավիճակի լարվածության առումով Իլհամ Ալիևը կարող է գնալ ինչ-որ էսկալացիայի՝ փորձելով դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:
Եվ, հետո, ուժեղանում է Արևմուտքի կողմից  քննադատությունը՝ կապված քաղաքական վիճակի և մարդու իրավունքների հետ, վատանում են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական լարծված հարաբերությունների ամսին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Մենք տեսնում ենք, որ հասարակական կարծիքը բավականին կտրուկ փոխվում է, ինչը նույնպես մտահոգիչ է և, առաջին հերթին՝ պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանի համար, որովհետև, եթե նախորդ տարիների կամ ամիսների ընթացքում և՛ Հայաստանի հասարակությունը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էին անել ամեն ինչ, որ խուսափեն հետագա էսկալացիայից, ապա հիմա գալիս է այն կետը, երբ արդեն հայկական կողմը կարող է մտածել՝ արդյո՞ք իմաստ ունի սպասել, արդյո՞ք ռազմաքաղաքական գործողությունների զսպումը ռազմաքաղաքական գործողությունների լավագույն տարբերակն է, թե՞ հայկական կողմը պետք է փորձի օգտագործել ինչ-որ պրևենտիվ քայլեր, լինեն դրանք քաղաքական, թե՛ ուղղակի ռազմական բնույթի:
Ադրբեջանը պատրաստ չէ հաղթական պատերազմ սկսելու, բայց մյուս կողմից՝ այն կորուստները, որ մենք այս պահին ունենք, միգուցե արդարացնում է, որ կարող ենք գնալ ավելի կտրուկ քայլերի ու գործողությունների

«Չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, իսկ այն, որ 1994 թվականից հետո առաջին անգամ ադրբեջանական կողմն օգտագործեց հրետանային կայաններ, ոչ թե սահմանապահ դիրքերի, այլև բնակիչների ուղղությամբ, կարող եմ ասել, որ պայմանավորված է մի շարք գործոններով.

Ադրբեջանի ներսում քաղաքական վիճակը թեժանում է և, շատ հնարավոր է, որ առաջիկայում տեղի ունենա ադրբեջանական տարադրամի արդեն կրկնակի դևալվացիա՝ պայմանավորված այս տարվա ընթացքում Ադրբեջանում ֆինանսատնտեսական վատ վիճակով:

Ադրբեջանը հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների մասին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի խոսքով՝ տնտեսական իրավիճակի լարվածության առումով Իլհամ Ալիևը կարող է գնալ էսկալացիայի՝(Ռազմական գործողությունների ուժեղացում) փորձելով դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:

«Շփման գծի հետ կապված որոշումներ ընդունելու վրա չեմ բացառում, որ կարող են ազդել նաև Արևմուտքի կողմից քաղաքական վիճակին և մարդու իրավունքներին ուղղված ուժեղ քննադատությունն ու Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատացման արդյունքում ստեղծվող  հոգեբանական պարանոյան:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին՝ քաղաքագետը նկատում է.

«Մենք տեսնում ենք, որ հասարակական կարծիքը բավականին կտրուկ փոխվում է, ինչը նույնպես մտահոգիչ է և, առաջին հերթին՝ պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանի համար, որովհետև, եթե նախորդ տարիների կամ ամիսների ընթացքում և՛ Հայաստանի հասարակությունը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էին անել ամեն ինչ, որ խուսափեն հետագա էսկալացիայից, ապա հիմա գալիս է այն կետը, երբ արդեն հայկական կողմը կարող է մտածել՝ արդյո՞ք իմաստ ունի սպասել, արդյո՞ք ռազմաքաղաքական գործողությունների զսպումը ռազմաքաղաքական գործողությունների լավագույն տարբերակն է, թե՞ հայկական կողմը պետք է փորձի օգտագործել ինչ-որ պրևենտիվ քայլեր, լինեն դրանք քաղաքական, թե՛ ուղղակի ռազմական բնույթի:

Պետք է նշել, որ Ադրբեջանը պատրաստ չէ հաղթական պատերազմ սկսելու, բայց մյուս կողմից՝ այն կորուստները, որ մենք այս պահին ունենք, միգուցե արդարացնում է, որ կարող ենք գնալ կտրուկ քայլերի ու գործողությունների»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին