▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուվեյթի դեսպանի տանը համտեսել են Ռալֆ Յիրիկյանի պատրաստած խորովածը

«ՕՐՐԱՆ» բարեգործական կենտրոնը հաճախ է կազմակերպում տարատեսակ  միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակը ֆինանսապես անապահով ընտանիքների  երեխաներին և  միայնակ տարեցներին օգնելն է: «Օրրան»-ն այդ  հարցում ունի աջակիցներ. տարեց տարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր պատրաստ են լինել նրանց կողքին:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում «ՕՐՐԱՆ» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ ամեն տարի իրենք փորձում են բարեգործություն անելու յուրօրինակ գաղափարներ մտածել և իրականացնել դրանք` շահագրգռելով իրենց կողքին լինել ցանկացող մարդկանց: Թերևս դրա ապացույցն այն է, որ «ՕՐՐԱՆ» բարեգործական կենտրոնն իր հերթական  ընթրիքը կազմակերպել էր ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի առանձնատանը, ով իր տիկնոջ հետ միասին ներկաներին հյուրասիրել են իրենց կողմից պատրաստված արաբական ուտելիքները, իսկ միջոցառման գլխավոր կերակրատեսակ հանդիսացող խորովածի պատրաստողի դերում հանդես էր եկել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

Վերջինս ընդունել էր Արմինե Հովհաննիսյանի առաջարկը և միջոցառման  նախօրեին, որպես իսկական գլխավոր խոհարար, անձամբ համեմել էր կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «բաստուրմա էր դրել» միսը: Asekose.am-ի թղթակիցը հետևել էր, թե ինչպիսին է հայտնի գործարարը  խոհանացում: Ավելին` պարոն Յիրիկյանը մեզ հետ զրույցի ընթացքում խոստովանել է, որ տվյալ դերում  հանդես գալն իր համար նորություն չէ, որովհետև դեռ տարիներ առաջ  իր կնոջը  գրավելու  համար  օգտագործել է  իր խոհարարական  հմտությունները:

Ձեզ ենք առաջարկում դիտել Asekose.am-ի կողմից պատրաստված  տեսանյութը, որի շնորհիվ կարող եք ծանոթանալ Ռալֆ Յիրիկյանի խոհարարական գաղտնիքներին և խորոված պատրաստելու ինքնատիպ բաղադրատոմսին:

Նշենք, որ ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի առանձանատն անցկացրած միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, որոնց թվում էին ՀՀ-ում Հնդկաստանի եւ Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, գործարարներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի գործիչներ Աշոտ Ղազարյանը, Նունե Եսայանը, Արև Պետրոսյանը, Նադեժդա Սարգսյանը, Էմմին, Նազենի ՀովհաննիսյանըՔրիստինե ՊեպելյանըՍոֆի Մխեյանը, «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը և  այլոք:

Ուշագրավն այն է, որ միջոցառման  հյուրերը` մասնավորապես դեսպանները և  գործարար աշխարհի ներկայացուցիչները, ընթրիքին  ներկա գտնվելու համար գնել էին տոմսեր, որոնց արժեքը 100. 000 դրամ է: Միջոցառումից գոյացած ողջ  գումարն էլ «Օրրան»-ն օգտագործելու է երեխաների և տարեցների կարիքները հոգալու համար:

Առաջարկում ենք բուն միջոցառմանը, խորովածի պատրաստման ընթացքին, ավանդական դարձած «Խորովածը շատ լավ  բան է» երգի ներքո գլխավոր  կերակրատեսակի մատուցմանը և այլ մանրամասներին ծանոթանալ` դիտելով  Asekose.am-ի պատրաստած  տեսանյութը և լուսանկարները:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարող եք դիտել նաև Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդումը, որի հյուրը «ՕՐՐԱՆ» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն է:

72157644675419798

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին