▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե ե՜կ, տաշիրցի,՛ ու մի՛ խենթանա...

Հունիսի 5-ին կեսօրից հետո որոտացած կայծակից ու տեղացած կարկուտից հետո, թվում է Տաշիրում օրը պետք է խաղաղվեր, հանդարտվեր... Բայց.... Հունիսի 6-ի գիշերը Տաշիրը հանգիստ ու խաղաղ քուն չմտավ...Տաշիրն ավելի ուժգին կայծակնահար եղավ...Տաշիրի վրա սև կարկուտ տեղաց...

ՎԱՀԱԳ ԱԼԲԵՐՏՅԱՆ, ՎԱՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ, ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՐՄԱՆ ՏՈՆՈՅԱՆ, ԳևՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ, ԳԱՍՊԱՐ ՂՈՒԿԵՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԲԱԼՅԱՆ...

այս 7 կեսախինդ երիտասարդներն այդ գիշեր ուխտ ունեին. գնալ Սուրբ Ամենափրկիչ մատուռ ու մոմեր վառել...

Ի՜նչ իմանային, այս լուսավոր տղաներն, որ իրենց ճանապարհին պիտի հայտնվեր այդ գիշատիչ կենդանին՝ գորշուկը (փորսուղ) ու...չվառված մոմերի փոխարեն...այրվեին իրենք ու երազանքները...

Ասում են, 7-ը սուրբ թիվ է:

Սու՛րբ Ամենափրկիչ, ինչու՞ չփրկեցիր այս ջահել-ջիվան տղաների կյանքը. չէ՞ որ 7 հոգով քո դուռն էին գալիս: Անծայրածիր դաշտը թողած, այդ զզվելի գորշուկն այդ պահի՞ն պետք է հատեր ճանապարհը...

Այդ գիշեր 7 ընտանիքների լույսերը մարեցին, սյուները փուլ եկան, այդ գիշեր մենք կորցրինք Տաշիրում մեծ սեր ու հարգանք վայելող 6 ընկերներին և նրանց հյուրին՝ Արթուրին: Այդ գիշերվանից Տաշիրն սկսեց սգալ ու ողբալ իր լավ ու բարի զավակների կորուստը...

Դժվար է պատկերացնել Տաշիրն առանց այս վառ անհատականությունների՝ Վահագի, Վանիկի, Կարենի, Արմանի, Գևորգի, Գասպարի: Դե ե՝կ, տաշիրցի,՛ ու մի՛ խենթանա... Մե՛ր զավակներ, լույս էր ձեր կյանքը, լույս դառնան և սուրբ շիրիմները...

 

Սուսաննա Ավդալյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին