▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամաշնորհներ ՀՊՆ-ի և 100.000-ական դրամներ Ռալֆ Յիրիկյանի կողմից

Vivacell.mts-ը և «Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպությունն այսօր դրամաշնորհ հանձնեցին աշակերտական 12 հասարակական կազմակերպություններին:

«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակներում դեռևս փետրվար ամսին կազմակերպվել էր մրցույթ, որին մասնակցել են ավելիք քան 150 դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպություններ: Ստացված դրամաշնորհային գումարներն դպրոցների ԱՀԿ-ներն ուղղելու են հանրային և համայնքային տարաբնույթ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ծրագիրը ֆինանսավորում է «JHM » բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի կողմից:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանը նշեց, որ դեռևս 2011թ. «Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպության և Vivacell.mts ընկերության միջև հուշագիր է կնքվել, որով ընկերության մասնագետները ներգրավվել են որպես ծրագրային խորհրդատուներ:

«Ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ աշակերտները սովորում են ոչ միայն բիզնես անել ու դրանից շահույթ ստանալ, այլև սովորում են իրենց եկամուտի մի մասը վերադարձնել հասարակությանը. համայնքին, երկրին: Դա կոչվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, որը շատ կարևոր է: Քանի որ Հայաստանում կորպորատիվ պատասխանատվության գաղափարը գործարար ոլորտում առաջին անգամ շրջանառել է Vivacell.mts-ը, ուստի «Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպությունը ուրիշ գործընկեր չէր էլ կարող ունենալ: Vivacell.mts-ի աշխատողներն ավելի խորությամբ են մեր աշակերտներին բացատրում ձեռնարկատիրական հմտություններ: Շատ ծրագրեր ենք իրականացրել միասին ու երկուստեք շահել ենք: 2 անգամ ընկերությունը աշակերտների առջև դրված խնդիրների լուծումից հասկացել է, որ նրանք կարող ենք շատ հետաքրքիր տարբերակներ առաջարկել բիզնես ոլորտի համար, նրանց գաղափարների մեջ հետաքրքիր բաներ են գտել»,- պատմեց տիկին Մանուկյանը՝ հավելելով, որ հաղթող կազմակերպություններից յուրաքանչյուրին տրվելու է 150.000 դրամ:

«Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպության տնօրեն  Արմինե Հովհաննիսյանը Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ այս ծրագրով երեխաները սովորում են մտածել ոչ միայն սեփական բարօրության, այլև այն հասարակության մասին, որի մեջ իրենք ապրում են:

«Vivacell-ը նոր մշակույթ բերեց Հայաստան, որովհետև առաջին ձեռնարկատիրական կազմակերպությունն էր, որն իր առաջ դրված խնդիրները լուծեց: «Հայաստանի պատանեկան նվաճումները» կարևորեց, որ երեխաների հետ պրակտիկ աշխատանքներ արվեն: Մեզ համար կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ երեխաները իրենց աչքի առաջ ունենան օրինակելի անձինք ու ցանկանան նմանվել նրանց: Այս առումով Հայաստանում ԿԱՊ ոլորտի առաջամարտիկ Vivacell-ը փայլուն օրինակ է աշակերտների համար,-նշեց տիկին Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Vivacell.mts-ի հետ համագործակցության կարևորությանը, ապա հավատացրեց, որ այդ համագործացությունից դեռ շատ ծրագրեր են ծնվելու:

Vivacell.mts-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վստահեցրեց, որ հենց այս պատանիներն են, որ փոխելու են մեր վաղվա օրը, փոփոխություններ են մտցնելու բոլոր ոլորտներում:

«Ծրագրի նպատակը սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ պատանիների շրջանում հավատ սերմանելն է»,-լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի  Գանդալյանը Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ ենք «Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպության հետ համայնքը սկսել է համագործակցել դեռ 2007թ.-ից:

«Մենք 2-րդ անգամ է արդեն, որ մասնակցում ենք այս ծրագրին: 2013 թ. Ճանաչվել ենք հաղթող, իսկ 2015-2016թթ. կազմակերպված մրցույթին ճանաչվել ենք որպես օրինակելի համայնք: Համայնքն ունի մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ բուժկետ ունենալը որոնք փորձում ենք լուծել՝ համագործացելով «Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպության հետ»,- ասաց տիկին Գանդալյանը:

Պարգևատրման արարողության ավարտին, երբ բոլոր աշակերտական կազմակերպությունները ներկայացրին իրենց բիզնես ծրագրեը, Vivacell.mts-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոստացավ, բացի 150.000 դրամաշնորհային գումարից, յուրաքանչյուր կազմակերպությանը նվիերել ևս 100.000 դրամ: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին