Ֆրանսիական ասույթը հիշեցնում է, «Ինչ-որ ցանկանում է կինը, կամենում է Աստված»։
Դեռ անտիկ ժամանակներից մուսաները համարվում են աստվածային ներշնչանքի աղբյուր։
Իսկ իսկական արվեստ ստեղծողին ասում էին, որ արժանացել է մուսայի համբույրին։
Պատմությունը գիտի բազում օրինակներ, երբ մեծագույն մտածողների կամ արվեստագետների կողքին եղել են մուսաներ․ Լաուրան՝ Պետրարկայի համար, Նատալյա Գանչարովան՝ Պուշկինի, Գալան՝ Դալիի և այլն։
Նշվածները զուտ սիրո օրինակներ չեն։
Այս կանայք ոգեշնչել են իրենց տղամարդկանց, նրանց հանճար դարձրել։
Չէ որ հանճարեղ Ֆելլինիի կինը՝ Մազնիան ասում էր. «Սիրեք և հարգեք կնոջը. նրա մեջ փնտրեք ոչ միայն մխիթարություն, այլև ներշնչանք, որն ունակ է կրկնապատկել ձեր բարոյական ու մտավոր ունակությունները»։
Հիրավի, բոլոր մեծագործությունների ետևում կինն է։
Ասվածն այսօր էլ փաստում են ու նորովի կնոջը մեծարում և ստեղծագործություններ նրան ձոնում մերօրյա արվեստագետները։
Ժամանակակից վեց արվեստագետներ ՝ Լա Գալլերիայի նախաձեռնությամբ և Անտիկյան ցուցասրահի/հիմնադիր՝ Արմինե Անտիկյան/ համադրությամբ՝ կնոջ, սիրո և կյանքի մասին իրենց խորհրդածություններն են ներկայացնում սրահներում։
Թենի Վարդանյանի արվեստի թափանցիկ ու անթափանց, երբեմն էլ խորը փիլիսոփայական շերտերը, Սարգիս Համալբաշյանի ազգային ու համամարդկային պատմությունները, Արշակ Սարգսյանի՝ երևակայական հագուստներն ու պատմությունները, Արարատ Սարգսյանի յուրաքանչյուրիս հոգու դրախտը մատնանշող քարտեզները, Բրունո Բրունիի կրքոտ ու սիրառատ բնորդուհիները, Արա Ալեքյանի բնության պատառիկներն ու Մարինա Դիլանյանի խորհրդավոր կոմպոզիցիաները այս ուրբաթ, մարտի 18-ից, 19,30-ից սկսած ՝ մեկ ամիս շարունակ կզուգորդվեն մեծանուն դիզայներների անզուգական հավաքածուներին։
Այդպիսով փորձ կարվի ամբողջացնել կնոջ անմեկնելի կերպարն ու առեղծվածը։
Մեկ ամիս Լա Գալիերեան և արվեստագետները համատեղ ուժերով կփաստեն, որ գեղեցիկի ամեն մի կոնցեպցիա հայացք է առ Աստված․․․
72157665856010581