▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի որդին բանակ կգնա հուլիսի 9-ին

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, բանակ կգնա հուլիսի 9-ին. ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 2-ից:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր 18-ամյա որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։ Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշել էր, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Asekose.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Աշոտի հայտարարությունից հետո համացանցային օգտատերերի այն գրառումներին, ըստ որոնց` վարչապետի որդին չպետք է զինծառայություն անցնի հակառակորդի դիվերսանտների համար հասանելի վայրում, ավելին` այդ ձևով վարչապետը կարող է խոցելի դառնալ, ասել էր:

 

 

 

 

 

 

«Անհանգստանալու ոչինչ չկա, համացանցային օգտատերերը կարող են շարունակել քննարկել, բայց դրանք այնքան լուրջ չեն, որ մենք դրանց անդրադառնանք»,- ասել էր ՊՆ խոսնակը`հավելելով, որ անվանտագության հետ կապված խնդիրների առկայության դեպքում իրենք շատ լավ գիտեն լուծման եղանակները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք նաև, որ Բաքուն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու հայտարարությանը.

«Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը կրթական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու փոխարեն կյանքի ձևավորման ամենակարևոր փուլը հարկադրված անցկացնում են Ադրբեջանի օկուպացված տարածքների խրամատներում: Բաքուն Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս «լրջորեն մտածել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»:

 

 

 

 

 

 

 

Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ վարչապետը նաև կոչով դիմել է արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին:

«Արտերում բնակվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում կրկնակի ակտիվությամբ տարածել այս տեսանյութը»,-հորդորել  էր Նիկոլ Փաշինյանը։ 

Կարդացեք նաև` «Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին