▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգենը շահամոլ է, ինձ խաբեց Սերժի Վաչոյի հետ. «Փարիզյան սուրճ»-ի վարկերն ինձ վրա թողեցին…

 

«Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«2003-ին Փարիզի իմ տունը գրավ դրեցի, որ վարկ վերցնեմ, ավելացնեմ իմ ներդրումները «Փարիզյան սուրճ»-ում։ Փարիզի տունը իմ սեփականությունն էր, միայն իմ։ Այն ժամանակ Վազգենի հետ էի ամուսնացած։ Այդ նույն տարին ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, ու ստիպված Վազգենին տրվող լիազորագիրը ստորագրեցի. հետո նա այդ լիազորություններով ինձ խաբեց։ 2008-ին, երբ արդեն ամուսնալուծվեցինք, Վազգենը ինձ խաբեց Վաչոյի հետ ընկերությունը օգտագործելով: Ասելով, որ ես ընդդիմադիր եմ, ինքը շահեց դատը։ Անշարժ գույքը, որն իմը պետք է լիներ, իրեն պահեց ու «Փարիզյան սուրճ»-ի ամբողջ վարկերն իմ վրա մնացին։ 

Ինքը նաև իմ կյանքի պատմությունը գողացավ` մարդկանց հավատացնելով, որ Մոնթեին ճանաչում է, այն դեպքում, երբ Մոնթեն իմ ընկերն է, և մահացել էր, երբ այդ Վազգենն իմ կյանք մտավ։ Հիմա այդ մարդը, որ Սերժի ու Վաչոյի մարդն է, Yans-ի տնօրենն էր, ու այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենն է` նորից շնորհիվ Վաչոյի: Ինչի՞ են սպասում, ինչու՞ չեն հանում այդ պաշտոնից: Ինքը էությամբ գող է ու շահամոլ։ 

Ավելացնեմ, որ երբ դուրս էկավ Փարիզյանից, Հայաստանում զանգեր էր արել նաև հարկային մարմիններ: Իրենք ինձ ասեցին, որ ամեն օր զանգում է իրենց, որ իմ վրա գան: Հետո նամակ էր գրել Ֆրանսիայի դեսպանին, որ Ֆրանսիայում էլ հարկերը իմ վրա գան: Դեսպանն ինձ զանգեց, և իր համար շոկ էր, թե ինչպես կարող է նախկին ամուսինը կնոջ վրա նամակ գրել հարկայինում: Եվ այդ մարդը դեռ աշխատում է պետական հաստատությունում:

Ստորագրություններ էր հավաքել, թե ինքն է Փարիզյանը ստեղծողը և նեդրողը: Ես հարցրեցի ստորագրողներին, արդյոք վստա՞հ եք, որ ինքն է: Իրենք չհանեցին իրենց ստորագրությունները: Անշուշտ, ես կարող եմ ապացուցել, որ ամբողջ նեդրումը ես եմ արել, որովհետև երբ ինքն ինձ հետ ամուսնացավ, ոչինչ չուներ: Ստորագորղների մեջ էին՝ Մալխաս, Արամո, Հրանտ Թոխատյան...»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Աշխեն-Վալերի Գործունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և խոսել Հայաստանում իր հետ տեղի ունեցածի մասին՝ նշելով, որ իր նախկին ամուսինն իր դեմ գործել է և իրեն ունեցվածքի մեծ մասից զրկել է Վաչագան Ղազարյանի՝ բոլորին հայտնի Սերժի Վաչոյի հովանավորությամբ: 

Վալերի-Աշխեն Գործունյանը, ի հավելումն, երեկվա իր գրառման, Asekose.am-ին տեսանյութ է տարածել, որում, մասնավորապես, նշում է. 

«Բարև Հայաստան, բարև Նոր Հայաստան, սա ձայնագրում եմ, որ հիմա խնդրեմ նոր, լավ պետությունից, որ չթողնեն այդպիսի մարդիկ, ինչպիսին Վազգենն են, աշխատեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որպեսզի շարունակեն իրենց գողությունը: Վաղն այդ անձնավորությունը կարող է ցույց տալ, որ ինքը Նիկոլի հետ շատ լավ է, նույնիսկ պաշտպանել է ընդդիմությանը, և Սերժի և Վաչոյի մարդը չէ եղել ամբողջ կյանքի ընթացքում: Իմ կյանքը «Փարիզյան սուրճ»-հետ վերջացավ, ահավոր ցավում եմ, սակայն խնդրում եմ և հույս եմ հայտնում, որ չեք թողնի Ֆրանկոֆոնիան իր տնօրինության ներքո լինի: Դա ինձ համար շատ վիրավորական կլինի, որովհետև ինքն Ֆրանկոֆոնիայի հետ ընդհանրապես կապ չունի; Ես իմ կյանքը, իմ ունեցվածքը, իմ երեխաների ունեցվածքը կորցրի, պետք է նապատժվի: Իհարկե, շատ շուտ չեմ կարող արդարության հասնել, բայց Սերժի ժամանակ այդ հույսն էլ չկար, իսկ հիմա ժամանակ է պետք, կվերսկսենք ամեն ինչ: Միայն խնդրում եմ մինչ այդ մի թողեք այդ անձնավորությանն այնտեղ, ինքը սարսափելի վատ անձնավորություն է, ով չի կարող չգողանալ, չի կարող չօգտագործել իր դիրքերը,-նշում է «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը:

Կարդացեք նաև՝ 

Վազգենը ինձ խաբեց Սերժի Վաչոյի հետ. Աշխեն-Վալերի Գործունյանի բացահայտումները

Նա կարող է ցույց տալ՝ Նիկոլի հետ շատ լավ է, այն դեպքում, որ ամբողջ կյանքը Սերժի և Վաչոյի մարդն է եղել...

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին