▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի կանխատեսելի դիվերսանտներից մինչև հայ գործարարի անկանխատեսելի ձերբակալություն

Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի ու մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:

Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:

Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

...

Այս թողարկման թեմաները`

Շաբաթվա հանելուկը. Ինչպե՞ս էր հաջողվել հակառակորդի դիվերսիոն խմբին ներթափանցել Արցախ, ապա Հայաստան:

Կասկածելի ձերբակալություն Մոսկվայում: Ու՞մ էր խանգարում հայտնի գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանը:

Բարեգործությունից` քրեական հարթություն: Ինչու՞ և ո՞վ է կասկածի տակ դնում դերասան Կարեն Մկրտչյանի առողջական խնդիրներն ու բուժման ծախսերը:

Ինչպե՞ս շրջանցել էլեկտրաէներգիայի թանկացման վնասները: Այս համատեքստում էներգախնայողությունը լիարժեք այլընտրանք է:

Մի քիչ էլ գլամուրի և հայուհիների հանդեպ ամերիկացիների սիրո դրսևորման մասին: Քիմ Քարդաշյանի նախկին սիրեցյալը ամուսնացել է ամերիկահայ հայտնի պարուհու հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԹՈՓ ՏԵՍ ավելին