Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, չնայած բազմազբաղությանը, Չիլիում կայացած համերգից առաջ չի մերժել արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանի հետ Բուենոս Այրեսում հանդիպելու խնդրանքը:
Գագիկ Գասպարյանը Շառլ Ազնավուրին ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը: Շանսոնյեն, ծանոթանալով շարժման առաքելությանը և գաղափարին, այն ողջունելի քայլ է որակել՝ ընդգծելով. «Շնորհավորում եմ, որ Արցախին օգնելու համար այսպիսի շարժում է սկսվել, նմանօրինակ նախաձեռնությունները պետք է շատ լինեն»:
Ի դեպ, զրույցի ընթացքում, Ազնավուրը փայլել է իր համեստությամբ ու հումորով, որում կարող եք համոզվել՝ դիտելով տեսանյութը: