Galatv.am-ը գրում է. Երևանի մի քանի դպրոցների ուսուցիչներ փաստել են, որ կուտակային վճարներից հրաժարվելու մասին իրենց ներկայացրած դիմումները տնօրենները հաշվի չեն առնում: Ավելին, տնօրենները նրանց սպառնացել են, որ աշխատանքից կհեռացվեն:
Երևանի թիվ 50 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը փաստել է, որ նրանք անձամբ են ստացել այդ տեղեկությունները: «Խնդիրն այն է, որ ուսուցիչները վախենում են խոսել այդ մասին, քանի որ կարող են աշխատանքից զրկվել: Այսօր էլ Աբովյանի դպրոցից էին մեզ զանգահարել… իրականում շատ դպրոցներից են զանգահարում: Նրանց խորհուրդ ենք տալիս, որ ամբողջ դպրոցով դիմումները ներկայացնեն, սակայն արդեն չեն հավատում, որ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի»,- նշել է ուսուցչուհին:
Օ. Հարությունյանը հավելել է նաև, որ այս երկու օրվա ընթացքում փնտրում են մեկ ակտիվ ուսուցչի, ով կարող է առանց վախենալու հարցը բարձրաձայնել:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն Սարգսյանն իր հերթին ասել է, որ եթե ինչ-որ բողոք է ներկայացվում և ապացույցներ կան, գործին համապատասխան ընթացք է տրվում, ընդհուպ մինչև նախարարություն: Կոնկրետ այս հարցի վերաբերյալ նրանց դեռ ոչ ոք չի դիմել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում