«Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի ժամանակ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի ներկայացրած զեկույցը վերաբերում էր աստղագիտական տերմիններին:
Տերմինների համակարգը անվանումների, բառերի ու բառակապակցությունների միասնություն է, որն օգտագործվում է տվյալ գիտության հասկացությունների համակարգում՝ գիտական հասկացությունների ճշգրիտ և միարժեք նշման նպատակով:
«Ցանկացած լեզվում բառերը սովորաբար լինում են բազմարժեք: Տերմինների համակարգում նման բանն անթույլատրելի է: Այստեղ յուրաքանչյուր բառ կամ բառակապակցություն կարող է վերաբերել միայն մեկ առարկայի կամ հասկացողության: Եթե ընդհանուր գրական լեզվում հոմանիշ բառերն ու համանունները բավականին տարածված են, ապա տերմինների համակարգում դրանցից միշտ էլ ձգտում են ազատվել: Գիտական տերմինաբանությունը բնականաբար ձևավորվում է տվյալ գիտության ներսում՝ դրա զարգացմանը զուգընթաց: Այն անբաժանելի է տվյալ գիտական տիրույթի տեսական պատկերացումների զարգացման գործընթացից»,-նշեց Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հայերեն աստղագիտական առաջին տերմիններն ու անվանումները բավականին հին ծագում ունեն: Մոլորակների մինչ օրս գործածվող հայերեն անվանումները կարող են որպես այս պնդման ապացույց ծառայել: Դրա համար բավական է այդ անվանումները համեմատել մոլորակների հին հունական անվանումների հետ, որոնք հին աշխարհում կիրառվել են մինչև Ք.Ա. VI-V դարերը:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նկատում է՝ մոլորակների անվանումները վերջին 2500 տարում հետևյալ ձևափոխումներ են կրել.
Στίλβων (Ստիլբոն)-Հերմես – Մերկուրի
Φωσφόρος (Ֆոսֆորոս) – Աֆրոդիտե - Վեներա
Pyroeis (Պիրոիս) – Արես - Մարս
Φαέθων (Ֆաետոն) – Զևս- Յուպիտեր
Φαίνων (Ֆաինոն) – Կրոնոս - Սատուրն
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Մենք որտեղի՞ց ենք. Մեկնարկել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը.
Ինչպե՞ս է առաջացել Տիեզերքը. հայերի շրջանում արված սոցիոլոգիական հարցումները ապշեցրել են.
Այծդ կբռնեմ, խորովածդ կբերեմ, դու ինձ օրացույցը տուր.
Հնում ինչո՞ւ են նայել աստղերին
Աշխարհում առաջին «բրիջի»-ն հայերն են հագել
Ինչպե՞ս են վերացել դինոզավրերը և ի՞նչ է սպասվում մարդկությանը