▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուդիտորական համաշխարհային կազմակերպությունը` «Օրրան»-ի երեխաների կողքին

Սեպտեմբերի 24-ը նշանակալից էր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաների համար: Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Grant Thornton International կազմակերպության անդամ հանդիսացող հայաստանյան Grand Thornton Amio ընկերության աշխատակիցները կորպորատիվ սոցիալական փաթեթի շրջանակներում որոշել էին մեկ օր անցկացնել «Օրրան»-ի երեխաների հետ և նրանց սովորեցնել ճիշտ թիմային աշխատանք կատարել:

Նախասրահում նրանք ծանոթացան երեխաների հետ, ներկայացրին նրանց օրվա ծրագիրը, ծանոթացան «Օրրան»-ի ստեղծման պատմությանը: Երեխաներն ու Grant Thornton International կազմակերպության աշխատակիցները բաժանվեցին 6 խմբերի`յուրաքանչյուրում «Օրրան»-ի 12-ական սան և Grant Thornton International-ի 5 աշխատակից: Յուրաքանչյուր խմբին 4-6 րոպե ժամանակ էր տրված նախապատրաստվելու և ներկայացնելու այն պատմությունը կամ առակը, որոը նրանց բաժին էր ընկել խաղարկության ժամանակ: Երեխաների ու Grant Thornton International կազմակերպության աշխատակիցների համատեղ աշխատանքը գնահատվեց ժյուրիի կողմից, իսկ հաղթողները ստացան Grant Thornton International կազմակերպության կողմից բերված նվերները՝ գրքերի տեսքով: Երեկոյան աուդիտորական կազմակերպության աշխատակիցներն իրենք ձեռքով հոթ դոգեր պատրաստեցին և հյուրասիրեցին «Օրրան»-ի սաներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին