▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա՛յ մարդ, մեկ տարի էր հարկավոր, որ նամակը կարդայի՞ր․Ինչո՞ւ է նախարարն ուշ արձագանքել աշուղին

«Եվրոպական մի շարք երկրներից ամեն տարի հրավերներ ենք ստանում, բայց մասնակցել չի ստացվում։ Այս անգամ էլ Իսպանիայից ենք հրավեր ստացել։ 17-18,000 եվրո է անհրաժեշտ։ Քաղաքապետարանը շատ քիչ կարող է օգնել, մնացածը մենք պետք է հայթայթենք, դժվար է։ Բայց որ գնայինք, գիտե՞ս ինչ պար կպարեինք»,-թախիծը մի կերպ թաքցնելով ու հպարտ կեցվածքով ասում է զրուցակիցս՝ «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր աշուղ Ալիք-Ջավախքը(Ալեքսանդր Քսպոյան)։

Հարցին՝ աջակցություն չե՞ն ստանում  ՀՀ Մշակույթի կամ Սփյուռքի նախարարություններից, նշեց․ «Նախկին Մշակույթի նախարարին (Հասմիկ Պողոսյան) ես «քնած դշխուհի» էի անվանում։ Նոր նախարարի հետ էլ դեռ  կապ չունենք։ Չնայած, երևի ավելի կարևոր գործեր ունի, քան Ջավախքն է, սակայն սա հայապահպանության կենտրոն է, չպետք է մոռանալ։ Մեզ օգնել է Սփյուռքի նախարարը, երբ դիմել ենք  դհոլ, դուդուկ, շվի ու այլ երաժշտական գործիքներ տրամադրելու խնդրանքով։

Նույն խնդրով դիմել էինք Մշակույթի նախկին նախարարին՝ 1 տարի հետո պատասխանեց․«Գիտե՞ք ինչ, իմացանք, որ Հայաստանում ճգնաժամ է, չենք կարող օգնել»։ Ա՛յ մարդ, մեկ տարի էր հարկավոր, որ նամակը կարդայի՞ր»։

«Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթն ունի նաև զգեստների հետ կապված խնդիր, որը կարողանում են մի կերպ լուծել սաների ծնողների աջակցությամբ։ 8-րդ տարին է՝ գործում է աշուղական դպրոցը։ Ամեն տարի անցկացվում է «Ջավախքի գարուն» ազգային երգի ու պարի մրցույթ- փառատոնը։ Այս տարի 9-րդ անգամ այն տեղի կունենա, իսկ 10-րդ տարին ցանկանում են դարձնել միջազգային։

Անի Կարապետյան

                                                                                     

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին