▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուստրս բժիշկների հսկողության տակ Գերմանիայում ստանում է համապատասխան բուժում. հայրը շնորհակալություն է հայտնում

Asekose.am-ը  բազմաթիվ նամակներ է ստանում, որոնք երբեք անպատասխան չեն լինում՝ լինեն դրանք քննադատություններ, թե շնորհակալական խոսքեր, թե օգնության խնդրանքներ:

Նամակներից մեկը բավականին հուզիչ էր. այն մեզ էր հասցեագրել Արմեն Բաբայանը.   որոշ ժամանակ  առաջ տեղեկացրել էինք, որ նրա 4-ամյա դուստրը տառապում է մանկական ուղեղային կաթվածով, գլխուղեղի աջ կողմում առկա էր ուռուցք:  

Ստանալով նամակի բովանդակությունը հրապարակելու մասին Արմեն Բաբայանի համաձայնությունը, ուրախությամբ նշում ենք, որ  հրապարակումից հետո հայտնվել են բազմաթիվ մարդիկ, ովքեր օգնել են մեր նամակագրի դստերը: Արմեն Բաբայանի խոսքով` իրենք արդեն 7 ամիս է, ինչ Գերմանիայում են, իսկ երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում է համապատասխան բուժօգնություն: Արմեն Բաբայանն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում աջակցել են իրենց ընտանիքին, ինչպես նաև բոլոր այն կայքերին, ովքեր անդրադարձել են փոքրիկի բուժման խնդրին:

Հիշեցնենք, որ բժիշկները նշել էին, որ վիրահատության դեպքում երեխան կդառնա լիարժեք առողջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին