▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանն եվրոպական համերգային շրջագայության հասույթի զգալի մասը կտրամադրի Օրրանին

Հունիսի 1-ին մեկնարկում է ամերիկյան System of a down ռոք խմբի եվրոպական համերգային շրջագայությունը. առաջին համերգը կայանալու է Ցյուրիխում:

Հայտնի է դարձել, որ VIP-տոմսերից ստացված գումարը, խումբը մտադիր է տրամադրել Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությանը, որի երևանյան և վանաձորյան կենտրոններ են հաճախում ավելի քան 200 կարիքավոր երեխա և 90 միայնակ տարեց և ամեն օր օգտվում են  համալիր ծառայություններից:

Այս մասին Սերժ Թանկյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: 

Հիշեցնենք, որ 2014թ.-ից սկսած՝ Սերժ Թանկյանի և Անժելա Մադաթյանիհովանավորությամբ Օրրանի վանաձորյան մասնաճյուղում 30 միայնակ և կարիքավոր տարեց ստանում է ամենօրյա տաք սնունդ: Ինչպես նաև, Թանկյանը 2016թ.-ին ԱՄՆ-ում Օրրանի բարեգործական ընթրիքի համար նվիրաբերել է իր կիթառը, որով նվագել է System of A Down-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայության ընթացքում, և մեկ կտավ, որոնց վաճառքից հանգանակված գումարը ամբողջությամբ ուղղվել է Օրրան հաճախող կարիքավոր երեխաների և միայնակ տարեցների ամենօրյա հոգսերը հոգալուն: 

Նշենք, որ այս շրջագայության ընթացքում  Երևանում համերգ նախատեսված չէ, իսկ Մոսկվայում  System of a down խմբի համերգը տեղի է ունենոալու հուլիսի 5-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին