▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց միջադեպի գործով Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել

Մարտի 3-ի գիշերը «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող: 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ մարտի 3-ի գիշերը, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա: Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա «լայվով» պատմել դեպքի մանրամասները: Ըստ նրա՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

Դեպքի մասին տեսանյութ և գրառում էր կատարել նաև «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, թե  Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը:

Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։

Կարդացեք նաև՝ Հրապարակվել է Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի տեսանյութը, նաև՝ ոստիկանության հայտարարությունը

Կարդացեք նաև՝ Ո՞րն է եղել մեր գործողությունների դրդապատճառը. Դավիթ Պետրոսյան

Կարդացեք նաև՝ Դավիթ Պետրոսյանը և ընկերները Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее