▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձր մակարդակի ցենզուրայից դուրս անեկդոտից մինչև «ճոյտասցենար» ֆիլմի նկարահանում

Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի ու մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:

Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:

Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 17.00-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

Այս թողարկման թեմաներից`

Իմ մայրը թուրք է. Սկանդալ Ազնավուրի անվան ու հարցազույցի շուրջ: Ըստ հայկական կողմի` թուրքերը կեղծ հոդված են հրապարակել:

Քաղաքական ու վիրտուալ կրակոցներ նախկին ազատամարտիկների միջև: Շաբաթվա կրքերն ու մտքերը:

Վրացական Բաթումին ու նրա հայկական ծագմամբ հիմնը. Բացահայտում:

Ինչ են ընդօրինակելու երեխաները. Ինչու է քանդակագործը Սոս Սարգսյանին ներկայացրել ծխախոտը ձեռքին և ինչու է Ճոյտ մականունով նախկին պատգամավորը գեղարվեստական ֆիլմեր նկարահանում:

Ախ այդ ճանապարհային նշանները. Յուրահատուկ ցուցահանդես Ժան Պոլ էքզիստեցիալ սրճարանում:

Պուտինի ցենզուրայից դուրս անեկդոտն ու Մերկելի դեմքի արտահայտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
ԹՈՓ ՏԵՍ далее