«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուբեն Հախվերդյանին ներկայացնելը համարում եմ անիմաստ, որովհետև բոլորս գիտենք, նա ով է եղել և ով է հիմա, բայց չեմ կարող չանդրադառնալ Համլետ Ղուշչյանին, ով կազմակերպեց, դրդեց և օժանդակեց ազգադավ այդ «Միջոցառումը»։ Զարմանում եմ Համլետ Ղուշչյան, գոնե գիտակցում եք Ձեր արարքները, հաշիվ տալիս եք դրանց համար, հասկանում եք, որ թշնամիների համար Ձեր սարքածից այս պահին հաճելի և ձեռնտու բան չկա։ Հայրենիքի դավաճանությունը հո միայն լրտեսություն անելով չէ։ Պարոն Ղուշչյան, թեև Ձեր կողմից կազմակերպածը քրեորեն դատապարտելի չէ, բայց հավատացեք, կլասիկ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է»,- նշել է Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը:
Կարդացեք նաև՝ Ռուբեն Հախվերդյանի նմաններով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու հոգեբուժարանը. Դավիթ Բաբայան
Դուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան
Ամո՛թ Ռուբեն Հախվերդյանին...Արցախի ՄԻՊ
Եթե գրողներից ոմանք հայեր էին, ուրեմն հազար ամոթ իրենց էլ. Արցախի ՄԻՊ


