Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր մեկնարկեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը։
Մանվել Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, մեղավոր չի ճանաչում. «Ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ինչ բամբասանք լսել են, գրել են: Յոթ տեղակալ ունեմ, ասում են՝ Նազիկ Ամիրյանն է օգնել, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի»:
Նազիկ Ամիրյանը ևս չընդունեց մեղադրանքը և ասաց. «Մտածածին է»:
Դատական նիստին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ և բժիշկները ստիպված եղան շնչառական սարք միացնել։

Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի Մանվել Գրիգորյանը տեղափոխվի հիվանդանոց՝ ինսուլինի չափաբաժին ստանալու համար, որը բավարարվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր երեքշաբթի:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը
Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան
Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են


