▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում լուր էր տարածվել Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի է ենթարկել վերաբերյալ:

Ըստ այդ հրապարակումների՝ վրաերթը չի գրանցվել ոստիկանությունում եւ Սանասարյանը, իբրեւ, դրա համար օգտագործել է իր բոլոր լծակները։

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը նախ հերքել էր այս տեղեկությունները, ապա ֆեյսբուքյան գրառումով հայտնել, որ մեղադրանքը շինծու է՝ մի ստախոս կնոջ կողմից: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ  հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով: 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее