ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը հայտարարել է, որ այն մարդիկ ովքեր ցանկանում են կանգնել սահմանին թող դիմեն իրենց:
Այս հայտարարությունից բոլորովին լավ հոտ չի գալիս՝ խուճապ առաջացնելուց բացի: Հարգելի ՊՆ, ի՞նչ խղճով եք անում նման հայտարարություն, երբ ազատամարտիկները, ի դեմս Վոլոդյա Ավետիսյանի, հալածվում են անհեթեթ մեղադրանքով, երբ ազատամարտիկներն ունեն ծանրագույն սոցիալական խնդիրներ, երբ իսկական ազատամարտիկների փոխարեն բնակարաններ են ստացել պատահական մարդիկ, նրանց հարցերն արդարացի չեն լուծվել և այսպես շարունակ:
Մի՞թե չգիտեիք, որ պատերազմն ավարտված չէ և գալու է մի ժամանակ, երբ նորից եք նրանց օգնությանը դիմելու: Վստահությունը պետական իշխանության և Ձեր կառույցի նկատմամբ վատնել եք անողոքաբար, մինչև վերջ ու այսօր կոչ եք անում պաշտպանե՞լ մեր երկրի սահմանները: Ես մազաչափ չեմ կասկածում, որ մեր անկաշառ, չծախվող և հայրենասեր տղաներն այսօր էլ են պատրաստ պաշտպանելու մեր հայրենիքը, բայց երաշխիքներ տվեք, որ Աստված մի՛ արասցե, իրենց հետ մի բան պատահի, դուք տեր եք կանգնելու իրենց ընտանիքներին ու երեխաներին:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հունիսի 5-ին, դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։