▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնում ենք ՆԳՆ՝ պատասխան ստանալու»․ Բագրատ Սրբազան

***

«Պարոն Ղազարյանն ուզում է այլ օր, այլ կերպ, այլ ձևաչափով հանդիպենք, ես դրա տրամադրությունը չունեմ, անկեղծ ասած։ Այստեղ սպասում ենք, մնալու ենք այնքան, ինչքան կպահանջվի, պետք է հանդիպենք հրապարակային ձևաչափով»,- ՆԳՆ շենքի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՆԳՆ խոսնակը հայտնել էր, որ նախարարը պատրաստ է հանդիպման, բայց ոչ հրապարակային ձևաչափով։

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քիչ առաջ ելույթ ունեցավ Սուրբ Աննա եկեղեցու բակում։ «Ոստիկանությունը, իր բոլոր ներքին զորքերով հանդերձ, մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել՝ մարդկանց ահաբեկելով, փողոցներից գողանալով, ձեզ լակոտներ անվանելով, ծեծելով։ Մոռանում են, որ եթե նման բնութագիր են տվել, տվել են նաև իրենց տերերին, որ 2018-ին փողոց էին փակում։ Ինչ-որ մեզ կասեն՝ ուղղակիորեն վերաբերելու է այն մարդկանց, որոնք հիմա չիշխանություն են և գտնվել են փողոցում։
Հաշվի առնելով այս ամենը, երեկ Սարդարապատի խուլիգանությունը, որոշեցի հիմա գնալ Ներքին գործերի նախարարություն՝ պատասխան ստանալու այս ամբողջի համար, հասկանալու համար ՆԳՆ նախարարն է հրաման տվողը, թե իրեն հրաման են տալիս, որ կատարի»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Այս պահին շարժման մասնակիցները շարժվում են դեպի ՆԳՆ։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։ Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

***

Ինչպես հայտնել էինք, Բագրատ Սրբազանն աջակիցների հետ ՆԳՆ շենքի մոտ է, եկել են Վահե Ղազարյանի հետ հանդիպելու, իրենց հարցերի պատասխանները ստանալու։ Նրան հայտնեցին, որ նախարարը հանդիպման է։ Մոտեցավ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։ «Ոստիկանների կողմից կատարված գործողությունների հետ կապված, որոնք իրենց մեջ ենթադրում են կարգապահական խախտումներ, մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան, նաև՝ քրեական վարույթներ։ Բոլոր այն ոստիկանները, որոնք կարգապահական խախտումներ են թույլ տալիս, կենթարկվեն պատասխանատվության։ Մեր խնդրանքն է՝ ոստիկաններին չթիրախավորել»,- ասաց Մարտիրոսյանը՝ Բագրատ Սրբազանին։ Վերջինը նշեց, որ իրենք ոստիկաններին չեն թիրախավորում, նրանց հետ խնդիր չունեն, խնդիրը հրաման տվողներն են։

***

Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները ՆԳՆ շենքի դիմաց են։ «Դիմում եմ Վահե Ղազարյանին, մարդ որի հետ հաց եմ կիսել, եկել եմ տղամարդկային խոսակցություն ունենալու։ Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, հուսամ՝ Վահե Ղազարյանը, ինչքան որ ես եմ ճանաչում, կիջնի ներքև՝ պարզ զրույց ունենալու»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Նախարարի մամուլի խոսնակը մոտեցավ Բագրատ Սրբազանին՝ հայտնելով, որ նախարարը հանդիպման է և Բագրատ Սրբազանի հետ այս պահին չի կարող հանդիպել։ «Ո՞վ կա ավելի կարևոր, եկել եմ ընկերոջս տեսնելու»,- ասաց շարժման առաջնորդը։

***

«ՆԳ նախարարը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով»։ Այսքան բան»,- ՆԳՆ շենքի մոտ հավաքվածներին և Բագրատ Սրբազանին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

***

***

Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի խոսքին, թե Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խնջույքը խրախճանք չի եղել, այլ միջոցառում, որի շահառուները զոհված զինծառայողների ծնողներն են եղել։ «Կեղծ պատրվակ են բռնել՝ ասելով, որ շահառուն զոհվածների ծնողներն են, ամո՛թ ձեզ։ Էդ նույն զոհվածների մարմինները տոպրակների մեջ եք պահել, տո դուք ի՞նչ գործ ունեք զոհված զինծառայողների հետ, ի՞նչ իրավունք ունեք նրանց մասին խոսելու։ Երբ պետք է, զոհվածների անուններն օգտագործում եք, երբ պետք է՝ ծնողներին ծեծում ու ջարդում եք։ Էսքան երեսպաշտություն որտեղի՞ց»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее