▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնալինքեր հասցրած քաղաքացին. մանրամասներ

 


Հունիսի 22-ին ոստիկանություն էր զանգահարել Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունը ստանձնած Արսեն Մկրտչյանը, ով հայտնել էր, որ սպառնալիքներ է ստացել հեռախոսազանգերի և ֆեյսբուքյան հաղորդագրությունների միջոցով: Նա դիմել է ոստիկանություն, սպառնալիքների հեղինակը հայտնաբերվել է:

Մանրամասները՝ ոստիկանության տարածած տեսանյութում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պաշտպանյալի տեսաուղերձը և կից գրառել.

«Մարդը, ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Տեսանյութը` Արսեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից


Կարդացեք նաև`Մանվել Գրիգորյանի պաշտպանը վարչապետից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել գեներալից, եթե քննությունն այլ բան պարզի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ

Երեսիս ոնց ա նայելու, էդ քֆուրները, որ մոտս ա կերել. ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի. Սարոյանը` Մանվել Գրիգորյանի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее