▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեսա Ալիևը կգա, ադրբեջանական դրոշներ կդնի, կասի՝ «բիզիմդիր»»․ Գառնիկ Դանիելյան

«Իրենց նման թուրքի ստրուկ լինե՞նք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքին, թե կան որոշ ուժեր, ովքեր ուզում են վիժեցնել սահմանազատման աշխատանքները։ «Հեսա Ալիևը կգա, ադրբեջանական դրոշներ կդնի, եկեղեցին մզկիթ կսարքի ու կասի՝ «բիզիմդիր»»,- նշեց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում՝ եկեղեցու հարակից տարածքում, շարունակվում են ականազերծման աշխատանքները, որոնք վերահսկվում են մեծաթիվ ոստիկանների և ԱԱԾ հատուկջոկատայինների կողմից։

***

Ոսկեպարում՝ եկեղեցու հարակից տարածքում, որտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, իրավիճակը պարբերաբար լարվում է։ Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր կան, ժամանել են նաև ԱԱԾ հատուկ ջոկատայինները։
«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս»,- բղավում է կանանցից մեկը՝ աշխատանքները դադարեցնելու կոչեր հնչեցնելով։

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее