Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով, բացի տուժող ճանաչված Նարեկ Մալյանից, հարցաքննվել են նաև «Ռեստարտ» խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ի գիշերը, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա: Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա «լայվով» պատմել դեպքի մանրամասները: Ըստ նրա՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

Դեպքի մասին տեսանյութ և գրառում էր կատարել նաև «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, թե Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը:

Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։

Կարդացեք նաև՝ «Եթե իմ հարազատներից մեկի հետ ինչ-որ բան պատահի ձեզ իմ հետ կտանեմ էն աշխարհ». Դավիթ Պետրոսյան
Կարդացեք նաև՝ Հրապարակվել է Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի տեսանյութը, նաև՝ ոստիկանության հայտարարությունը
Կարդացեք նաև՝ Ո՞րն է եղել մեր գործողությունների դրդապատճառը. Դավիթ Պետրոսյան
Կարդացեք նաև՝ Դավիթ Պետրոսյանը և ընկերները Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը


