ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի
հարցերին:

Դավիթ Պետրոսյանը անդրադարձել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպին և իր ՝ երկրից ստորագրությամբ չհեռանալու մասին ընտրված խափանման միջոցին.
«Իմ խափանման միջոցի հետ կապված կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք կրել օրենքի առջև պատասխանատվություն, պատրաստ ենք պատասխան տալ այն քայլի համար, որ մենք իրականացրել ենք»:

Նրա խոսքով՝ երբ խոսվում է բռնության մասին, ապա պետք է հասկանալ, թե ինչ բռնության մասին է խոսքը, տվյալ դեպքում ակցիայի նպատակն էր հեղափոխությունից հետո հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով սեփական քննադատական խոսքը համեմող մարդկանց ասել, որ այդպես պետք չէ աշխատել.
«Մեր ակցիայի նպատակը եղել է այն, որ ցույց տանք, որ կան մարդիկ, ովքեր ուղիղ եթերով մարդկանց կարող են վիրավորել ամենավերջին ձևով:

Հայհոյանքները, վիրավորանքները պետք է քրեականացվեն»:
Հիշեցնենք, որ մարտի 3-ի գիշերը, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա: Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա «լայվով» պատմել դեպքի մանրամասները: Ըստ նրա՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց:

Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:
Կարդացեք նաև՝ Հրապարակվել է Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի տեսանյութը, նաև՝ ոստիկանության հայտարարությունը
Ո՞րն է եղել մեր գործողությունների դրդապատճառը. Դավիթ Պետրոսյան
Դավիթ Պետրոսյանը և ընկերները Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը


