▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսիպյանը վկայի ներկայությամբ գործարք է առաջարկել. azatutyun.am

Azatutyun.am-գրում է, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության միջադեպի գործով երկրորդ վկան` Գոհար Կարապետյանն իրենց  հետ զրույցում ասել է, թե իր ներկայությամբ է Օսիպյանը Սմբուլ Հովհաննիսյանին առաջարկել հանցավոր գործարքի գնալ և վերջինիս որդու ուսերին բարդել մեղքը: 
 
«Տիկին Սուսաննա, ասեց, եթե Սաքոն լինի, ես կօգնեմ իրեն, բայց եթե Սեթոն լինի, ես չեմ կարա օգնել նրան: Սեթոն իմ ազգանունի տերն ա: Սուսաննան էլ ասեց` ինձ չի հետաքրքրում, իմ էրեխուն չխառնեք ձեր գործերին», - փոխանցել է Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա է եղել միջադեպին եւ Օսիպյանի եղբորորդու ձեռքում դանակ չի նկատել, բայց նկատել է վերջինիս ոչ համարժեք պահվածքը:

Կարապետյանը համոզված է, որ Վալերի Օսիպյանը գիտի, թե որտեղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող Սեդրակը:
 
Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում հերյուրանք է որակել այդ մեղադրանքը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее