armlur.am-ը գրում է, որ Սերժ Սարգսյանի հրամանով օրեր առաջ ՀՀ Առողջապահության նախարար էր նշանակվել «Իզմիլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը: Կենտրոնը, ըստ տեղեկությունների պատկանում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին. տեղեկությունների համաձայն, հենց կաթողիկոսն է միջնորդել Հովիկ Աբրահամյանին` Մուրադյանին առողջապահության նախարար նշանակելու հարցում: Նորանշանակ նախարարին մոտ կանգնած աղբյուրներից կայքը տեղեկացել է, որ Աբրահամյանը կաթողիկոսի խնդրանքը փոխանցել է Սերժ Սարգսյանին:
Վերջինս էլ ասել է, թե ինքդ ես աշխատելու նախարարի հետ, ինքդ էլ պատասխանատվություն կրի նրա աշխատանքի որակի համար: Նշենք, որ Արմեն Մուրադյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փեսայի ընտանիքի քավորն է:
Ու հենց Քոչարյանի օրոք է մասնագիտական շատ բարձրունքների հասել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում