▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը հրաժարվել է համաներումից

armtimes.com-ի տեղեկություններով, Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան) հրաժարվել է, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվի։

Կանեւսկոյը, որը հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝  ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը): Նշենք, որ սույն հոդվածի նկատմամբ համաներումը կիրառելի է: Մեր հարցին ի պատասխան քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ թեեւ համաներումը կիրառելի է, սակայն իր պաշտպանյալը հրաժարվել է համաներումից: «Ինքն ընդհանրապես որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իր մասնակցությունը պետք է բացառվի, որ նման դեպքի ինքը մասնակցի կամ առնչություն է ունեցել, ուստի, այս հիմքով էլ համաներման համար համաձայնություն չի տվել»,- ասաց Կանեւսկոյի պաշտպանը:

 

 

Նշենք, որ գործը քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ այս գործով երկրորդ մեղադրյալը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Պերճ Խաչատրյանն է: Վերջինս նախկինում դատված է եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

Մասնավորապես տեղեկացանք, որ Խաչատրյանը 2017 թվականին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցանքում եւ դատապարտվել ազատազրկման մեկ տարի ժամկետով: Խաչատրյանը Արմավիրի մարզի Այգեշատ գուղի բնակիչ, 18-ամյա Յուրի Դավթյանին ելքի թույլտվություն է տվել` անձնագրում համապատասխան կնիք դնելով:

 

 

 

 

 

 

Մինչդեռ անձնագրայինի պետը դրա իրավունքը չի ունեցել, քանի որ Յուրի Դավթյանը եղել է զինակոչային տարիքի, հետեւաբար չէր կարող լքել երկիրը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝  ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը):

Հիշեցնենք նաև, որ մամուլում շրջանառվում էր տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոն:

Կարդացեք նաև` ԱԱԾ-ի տեսանյութը «Դոն Պիպո»-ի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее