ՀՀ Դատախազությունը Վերաքննիչ ղատարան է բողոքարկել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։
Հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։
Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Հիշեցնենք, որ բացի Ռազմիկ Աբրահամյանից՝ ձերբակալվել էին նաեւ «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԿԱ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ անձ, Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհի, որի ինքնությունը դեռ հայտնի չէ:


