▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հանձնարարել է ուսումնասիրել Ռուբեն Հայրապետյանի և Մհեր Սեդրակյանի անունների հետ կապված միջադեպերը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստորեն ուսումնասիրել ՀՖՖ Ռուբեն Հայրապետյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրականի անունների հետ կապված միջադեպերը: Առաջիկայում Գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն կանի: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական հնչեցնելուց, առայժմ մենք խոսում ենք ենթադրություննների դաշտից: Վստահ եմ, որ առաջիկայում Գլխավոր դատախազությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ այս  դեպքերի հետ կապված»:

Հիշեցնենք, որ օրերս «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արմեն Ավետիսյանի կինը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ իր ամուսինը ծեծի է ենթարկվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` 7-8  թիկնապահների կողմից: Հավելենք նաև, որ երեկ Արմեն Ավետիսյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել հաշտության առաջարկը և միջադեպի հետ կապված բողոք չի ներկայացնելու:

Ավելի վաղ նաև տեղեկացրել ենք, որ  օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը և նրա կինն իրենց տանը  մի խումբ անձանց կողմից ծեծի են ենթարկվել: Ավելի ուշ Վահան Մարտիրոսյանի կինը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշում էր, որ այդ ամենը տեղի է ունեցել իրենց երկու տարեկան որդու  առջև,  կատարվածի մեջ էլ մեղադրում էր  ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամներին: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Վահան Մարտիրոսյանը նշել է, որ իր կինը ծեծի ենթարկվելու պահին հղի էր, սակայն վիժել է.

«Կինս մեկ ու կես ամսական հղի էր և հղիության արհեստական  ընդհատում չի եղել: Մենք մեկ բժշկի  ենք այցելել, ով հաստատել է, որ  կնոջս մոտ վիժում է եղել, բայց չի տրամադրում համապատասխան փաստաթուղթը, որովհետև գիտի, թե մենք ով ենք, նույնիսկ ասում է, որ եթե ինձ տեսնեն  հիվանդանոցի միջանցքում, կսկսեն խոսել այդ մասին: Այս պահին փորձում ենք մասնագետ գտնել, ով չի վախենա և կտրամադրի համապատասխան փաստաթուղթ, որից հետո ես բոլորին կհայտարարեմ, որ եթե այդ բժշկի  հետ որևէ  բան տեղի ունենա (օրինակ` տնից  դուրս գալուց  ոտքը կոտրի), ամեն բան հասկանալի կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее