▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հնարավոր է ընդունի Քիմ Քարդաշյանին

Ըստ ասեկոսեների` Երևան ժամանող հայկական ծագմամբ ամերիկյան 34-ամյա հեռուսատաստղ Քիմ Քարդաշյանին Հայաստանի մայրաքաղաքում ընդունելու են ամենաբարձր մակարդակով:Ավելին`այժմ քննարկվում է Քիմ Քարդաշյանի և նրան ուղեկցող անձանց հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները:

ՀՀ իշխանությունները մտածում են, որ Քարդաշյանների երևանյան այցը պետք է քարոզչական առումով առավելագույնն օգտագործել ու այն ծառայեցնել ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համաշխարհային մամուլում ներկայացնելու, այլ նաև մեր երկրում արտերկրից եկող զբոսաշրջիկների հոսքը խթանելու համատեքստում:

Իսկ հատուկ  նրանց համար, ովքեր Քարդաշյանին ընկալում են իբրև «աղմկահարույց ու մերկ» պատմություններով  համաշխարհային մեկը` համացանցում այս օրերին ակտիվորեն հիշեցնում են  Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու հայտնի լուսանկարը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ , ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի վերջերս արած արտահայտությունը, թե ինքը հեռավոր բարեկամ է ամերիկահայ աստղի հետ:

Նաև ընդգծելով, որ սոցիալական ցանցերում Քիմ Քարդաշյանն ունի մոտ 77  միլիոն հետևորդ, հատուկ նշվում  է, որ ցանկացած լուսանկար կամ գրառում, որ կարվի նրա կողմից  Ինստագրամում, Թվիթերում կամ Ֆեյսբուքում կարող է Հայաստանի համար ընկալվել իբրև քարոզչության լավագույն միջոց:

Սերժ Սարգյան- Քիմ Քարդաշյան հանդիպման վերջնական որոշումը դեռ  չի կայացվել, սակայն չի բացառվում նաև, որ ՀՀ նախագահը ամերիկահայ հեռուստաաստղին ընդունի System Of a Down խմբի անդամների հետ միասին, ովքեր, հիշեցնենք, Երևանի Հանրապետության  հրապարակում ապրիլի 24-ին հանդես են գալու համերգով:

Ըստ տեղեկությունների, Քիմ Քարդաշյանն, ով առաջիկայում է ժամանելու Երևան, Հայաստանում կմնա 8 օր: 

 

Հեղինակ` 

Անի Հարությունյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее