▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում». Արարատ Միրզոյան

«Չնայած ողջ առաջընթացին և դրական դինամիկային, այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ»,- ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և ավելացրել. «Բայց ասել եմ, որ այս գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»:

***

«Հուսով եմ, որ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները, վերադառնալ ապրանքներին: Հուսով եմ, որ այդ սահմանափակումները առաջիկայում դուրս կգան»,- ԱԺ-ում 2027թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Եվրոպական շուկաներ հայկական ապրանքների արտահանմանը:

Հասարակություն ավելին