«Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրերս եռյակ և երկվորյակ ծնունդներ են գրանցվել: Խնդիրների պատճառով մայրերը ինքնուրույն հղիանալ չէին կարող և 11 ու 6 տարվա անպտղությունից հետո «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական օգնությամբ, առաջին իսկ փորձից կատարվել է արտամարմնային բեղմնավորում, որի շնորհիվ այս պահին 31 և 42 ամյա մայրերը վայելում են մայրության բերկրանքը իրենց առողջ բալիկների հետ միասին:
Այս մասին հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը` նշելով, որ մայրիկների առողջական վիճակը լավ է: Երեխաները այս պահին գտնվում են ադապտացիոն շրջանում մանկաբույժների հսկողության ներքո: