«Փաստինֆո»-ն գրում է. «Միջին տարիքի երկու տղամարդկանց միջև կապկպված վիճակում սեռական հարաբերություն ունենալու փոխադարձ համաձայնությունն ավարտել է ավազակությամբ, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ:
Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա Գարիկն այցելել է Էդգարին, խմիչք են խմել, ժամանակ անցկացրել, ապա, փոխադարձ համաձայնությամբ կապկպված վիճակում սեռական հարաբերություն ունենալու նպատակով, Գարիկը վզնոցով և շապիկով կապել է Էդգարի ձեռքերն ու ոտքերը և օգտագործելով վերջինիս անօգնական վիճակը՝ կոկորդը բռնելու, խեղդելու և որպես զենք օգտագործվող խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել է գումար։
Եվ քանի որ Էդգարը չի կատարել Գարիկի պահանջը, վերջինս սեղանի վրայից ավազակությամբ հափշտակել է զգալի չափի՝ 265 000 ՀՀ դրամ արժողության «Ֆուջիցու» տեսակի նոթբուք համակարգիչն ու 85 000 ՀՀ դրամ արժողության Նոկիա տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։
Գարիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քերական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում