Ակնհայտ է, որ 2015-ի հունվարը լարվածության անհամեմատ բարձր աստիճանով տարբերվում է նախորդներից:
Անհրաժեշտ է իրավիճակը սթափ գնահատել, զերծ մնալ անհարկի պաթոսից, իսկ առաջնագծից եկող տեղեկատվությունը տարածել կամ հիմք ընդունել միայն այն դեպքում, եթե այն ունի հստակ ստուգված աղբյուր:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: