▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

22-ամյա տղան «նիսիայով» ծաղիկ գնելու պատճառով վիճաբանել է ծաղկի սրահի աշխատակցի հետ և դանակահարել

Shamshyan.com-ը գրում է. 22-ամյա Վաչագան Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծաղկի սրահի դիմաց հետագայում վճարելու պայմանով ծաղիկ գնելու հետ կապված վիճաբանել է նշված սրահում ծաղկի վաճառքով զբաղվող Բենյամին Բոնդարյանի հետ, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով հարվածել է Բ. Բոնդարյանի որովայնին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին