▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

29-ամյա տղան կասկածվում է ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիքի» գետնանցումում աղջիկներին սեռական օրգանը ցույց տալու մեջ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով:


 
shamshyan.com-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, Ժամը 15:00-ի սահմաններում, մի քանի աղջիկներ մոտեցել են այդ պահին ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողներին և հայտնել, որ Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի՝ ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիքի» գետնանցումում, մի տղամարդ բացում է տաբատի շղթան և իրենց ցուցադրում սեռական օրգանը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները տաք հետքերով նշված խաչմերուկից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հ.-ին:
 
Վերջինս կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին