▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

29-ամյա զինծառայողը փորձել է ինքնասպանություն գործել Կիեւյան կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. ծայրահեղ քայլերի չդիմելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ:

Պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող շարքային 29-ամյա Վ. Հ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում եւ ցանկացել ինքնասպանություն գործել` նետվելով կամրջից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին