▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30-ամյա տղամարդը մահացու վնասվածք է ստացել. կատարվում է քննություն

 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-
ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ 
միջոցառումներ՝ դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության 
Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է 
տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:
Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ  է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։  
Պարզվել է  մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս.Հարությունյանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է 
քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից  մարմնական վնասվածքն ստացել է  
Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։ 
Քննությամբ պարզվել է  խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք 
բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս.Հարությունյանը, նրա ընկերը և ևս երկու 
աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է  փորձել ցուցաբերել, ապա նաև հիվանդանոց տեղափոխել 
ընկերը։
Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ,  վերցվել են փորձանմուշներ։ Ոստիկանության 
աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության 
գործիք հանդիսացող դանակը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, 
օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, Ս.Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները 
պարզելու ուղղությամբ։  
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են  
դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա 
մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` 
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին

30-ամյա տղամարդը մահացու մարմնական վնասվածքն ստացել է խնջույքի ժամանակ. կատարվում է քննություն: ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:

Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ  է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։  Պարզվել է  մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս.Հարությունյանն է:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից  մարմնական վնասվածքն ստացել է  Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։ Քննությամբ պարզվել է  խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս.Հարությունյանը, նրա ընկերը և ևս երկու աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է  փորձել ցուցաբերել, ապա նաև հիվանդանոց տեղափոխել ընկերը։Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, վերցվել են փորձանմուշներ։

Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, Ս.Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։  Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համանշանակվել են  դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին