▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

37,500 թիթեղ կթվայնացնեն

Այսօր Բյուրականի Աստղադիտարանի արխիվում պահպանվում է 37,500 աստղագիտական թիթեղ, ժապավեն կամ դիտողական տեղեկատվության այլ կրիչ և, քանի որ նախկին դիտողական և տեղեկատվության գրանցման եղանակները թույլ չեն տալիս ներկայումս այն հասանելի դարձնել գիտական լայն շրջանակներին և առավել ևս օգտագործել նոր խնդիրների լուծման նպատակով, սկսվել է աստղագիտական թիթեղների և ժապավենների թվայնացումը:

Նախագիծն ուղղված է ԲԱ դիտողական արխիվի հավաքագրմանը, հաշվառմանը, լուսանկարչական թիթեղների և ժապավենների թվայնացմանը, ժամանակակից ստանդարտներով և եղանակներով տվյալների շտեմարաններում դրանց ընդգրկմանը, ամբողջ դիտողական նյութի հասանելիության ապահովմանը և դրա հիման վրա նոր գիտական ծրագրերի մշակմանը։

«Աշխատանքները սկսվել են 8 ամիս առաջ և այս պահի դրությամբ թվայնացվել է 5000-6000 թիթեղ: Թիթեղներն իրենցից ներկայացնում են 16x16սմ չափսի ապակե կտորներ, որոնցում պարունակում են ինֆորմացիա ժամանակին 2.6 և 1 մ տրամագիծ ունեցող դիտակներով կատարված դիտումներից: Օրինակ՝ այս թիթեղը ժամանակին ստացվել է մեր գործընկերներից մեկի կողմից: Սա մի տիրույթ է, որտեղ շղթաների մեթոդով առանձնացրել են այն աստղը, որը այդ ժամանակ պայծառություն էր ցույց տվել, այսինքն՝ բռնկում»,-ցույց տալով նկարում ներկայացված թիթեղը՝ ասաց  Աստղադիտարանի ավագ գիտաշխատող Կամո Գիգոյանը:

Անի Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին