▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7-ին ետ չենք բերելու ոչ մի կերպ` թե կարող ենք պիտի հասնենք հետեւյալին...

7-ին ետ չենք բերելու ոչ մի կերպ

Թե կարող ենք պիտի հասնենք հետեւյալին.
գործը մերոնք պիտի վերցնեն,
արդար պիտի քննեն,
մեղավորները պիտի թուքումուր ուտեն,
պատժվելիքները պիտի պատժվեն,
պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ պիտի ստեղծվեն
անվտանգության իրական երաշխաիքներ պիտի կառուցվեն ու բացատրվեն
պիտի խթանել ծնելիությունը, մարդով ենք ուժեղ, մնացածը ստից բաներ են:

Իսկ թե չենք կարող, ուրեմն՝ տեղն է մեզ:

Ամենահրատապը. ոչ մի նյարդային բան չի կարելի անել այլեւս, թե դրանից օգուտ լինի, առաջինը ես կանեմ:

Ամենակարեւորը. իշխանությունը պիտի այնպես վարվի, որ ոչ մեկի մտքով չանցնի այս գործով թշնամանալ իր հետ: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ իշխանությունը հասկացել է սա: Իշխանությունը պիտի հասկացած լինի, որ իր քննության ժամն է, սա իշխանության կամ աթոռի համար պայքար չէ, սա մարդկային արժանապատվության եւ գուցե ազգային որակների հարց է, կողմնորոշվելու պահն է. Ռուբիկոն:

 

Լևոն Բարսեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին