▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

80-ականների զենքի թեման համարենք փակված

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

152մմ տրամաչափի Д-20 հաուբից։ Նշանառու հեռահարությունը` 17 կմ։ Այս պահին վար ու ցանք է անում Ադրբեջանում։ Ի դեպ, 1947թ. զենք է։

122մմ տրամաչափի БМ֊21 ГРАД համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Հեռահարությունը` 20կմ։ Այս պահին հերկում է ադրբեջանական գյուղերն ու կրակակետերը։ Ի դեպ, 1960թ. զենք է։

Եվ վերջում այս պատերազմի հերոսը` 122մմ տրամաչափի հաուբից Д-30: Նշանառու հեռահարությունը` 15կմ։ Ոսկերչական ճշգրտությամբ ոչնչացրել է թշնամու դիրքերը ու առաջխաղացման փորձ կատարած կուտակումները, շարունակում է ահ ու սարսափ տարածել ադրբեջանական ճակատային բնակավայրերում։ Ի դեմ, զենքը ստեղծվել է 1963թ.֊ին։ 80֊ականների զենքի թեման համարենք փակված, բարի գիշեր։

Միհրան Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին