▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ծանր տնտեսական վիճակի մեջ է

«Միջազգային արժութային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը քննարկում են Ադրբեջանին վարկավորելու հավանականությունը՝ նավթի գների անկման հետևանքով բյուջետային համակարգի վրա ճնշումների դեմ պայքարելու համար»:

Reuters գործակալության փոխանցմամբ` այս մասին նախօրեին հայտարարել են Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները՝ հավելելով, որ շուտով փաստահավաք առաքելությամբ Ադրբեջան են մեկնելու փորձագիտական խմբեր՝ կարիքների նախնական գնահատում իրականացնելու նպատակով:

Բրիտանական The Financial Times-ը, սեփական աղբյուրների վրա հղում անելով հայտնել է, որ միջազգային ֆինանսական կառույցները քննարկում են Ադրբեջանին $4 մլրդ վարկ տրամադրելու հավանականությունը, և դա լինելու է մի քանի վարկային գործարքներից առաջինը՝ ադրբեջանական տնտեսությունը կործանումից փրկելու նպատակով:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին