▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը չի հանդարտվում

Հունվար ամիսի սկզբից ի վեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված իրավիճակ է տիրում, որի պատճառը ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն են:

Հակառակորդի կողմից հերթական սադրիչ գործողությունները ձեռնարկվել են հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը: ՊԲ-ն հայտնում է, որ հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հակառակորդի հերթական ակտիվացումը չի խոչնդոտել ՊԲ առաջապահ զորամասերի կողմից շփման գծի ողջ երկայնքով մարտական հերթապահություն իրականացմանը և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների կիրառմանը:

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

Հայկական առաջապահ ստորաբաժանումների կողմից հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը ժամանակին կասեցվել է և վերջիններիս մեծ կորուստներ կրելով, հետ են շպրտել իրենց ելման դիրքեր:

Ցավոք կորուստներ ունեցել է նաև հայկական կողմը: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

Ադրբեջանական իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը` չնայած իրենց կրած մեծածավալ կորուստներին:

Նարեկ Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին