▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կշարունակի խախտել հրադադարը.Քաղաքագետ

«Ես այնքան էլ չեմ հասկանում այն խոսակցությունները, որոնք տարվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ: Եթե անգամ խնդիրներ առաջանան` ստորագրման ժամկետների հետ կապված կլինի: Այսինքն, կհետաձգվի, բայց չի չեղարկվի: Այնտեղ քաղաքական խնդիրներ չկան: Փաստաթուղթը հրապարակվել է, բոլորն այն կարդացել են: Հիմա հայկական կողմից ոչինչ կախված չէ, այլ կախված է եվրոպացիներից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ որևէ նոր բան չկա:

«Ադրբեջանն ուղղակի չի ցանկանում դուրս գալ Մինսկի խմբից, հրաժարվել բանակցություններից: Չի ցանկանում նաև զերծ մնալ կրակելուց: Այդպես եղել է, կա ու վախենում եմ, որ կշարունակվի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին