▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը վերջապես պետք է հասկանա, որ պատերազմ սադրելն իր «հագով չէ»

Մեր Արցախից այս պահին տեղեկություններն այսպիսին են: Մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ: Թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ: Օպերատիվ իրավիճակը պատշաճ վերահսկվում է մեր կողմից: Ադրբեջանը պիտի լուրջ հետրություններ անի ու վերջապես հասկանա, որ այսօր պատերազմ սադրելն իր «հագով չէ»:

Ջոն Կարապետյան

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայիններն օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ(Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին