Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, դատապարտում է Արցախում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Խոսքն այն մասին է, որ տարբեր տեղեկությունների հաղորդմամբ, մայիսի 15-ին ադրբեջանական կողմից կրակի է ենթարկվել շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտ։ Համապատասխանաբար արձագանքել է նաև մյուս կողմը։ Օբյեկտի բնույթի, դրա կրած վնասի աստիճանի և անձնակազմի կորուստների վերաբերյալ տեղեկությունները հակասական են։ Ես ևս մեկ անգամ արտահայտեցի Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում »,- ասել է նա։
«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա, եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք», - ընդգծել է Զախարովան:
Ռուսաստանի կողմից սա առաջին դեպքն է, երբ այսպես կոնկրետ հասցեական հայտարարություն է արվում:
Արցախում` հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մասին հայտարարությանը կարող եք դիտել 37:40-ից: